կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արայիկ Պարոնյանն ընտրություններին կմասնակցի  «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով

Արայիկ Պարոնյանն ընտրություններին կմասնակցի «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով

Արայիկ Պարոնյանն ընտրություններին կմասնակցի «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով:
 
Նա, մասնավորապես, նշել է․
 
"Սիրելի հայրենակիցներ,դեռևս 2018թ-ին,երբ Հայաստանում տեղի ունեցավ ներքին թշնամու կողմից իշխանության բռնազավթում,ես իմ առաջ խնդիր դրեցի օր առաջ ազատագրել Հայաստանը այդ թրքահպատակ,դավաճան իշխանություններից:Այդ նպատակով էլ դեռևս 2018թ.-ի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ես Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում առաջադրվեցի պատգամավորության թեկնածու և կոչ արեցի չընտրել թուրք փաշինյան նիկոլին ,ներկայացնելով իմ մտահոգությունները մեր պետության գոյությանը սպառնացող վտանգների մասով:
 
Ցավոք քչերը ականջալուր եղան իմ հորդորներին,որոնց այսօր էլ հայտնում եմ իմ երախտագիտությունը:Եվ դժբախտաբար ճիշտ եղան իմ կանխատեսումները ու այսօր մենք ունենք անպաշտպան սահմաններ,ավերված տնտեսություն,հուսալքված ժողովուրդ և մենք ապրում ենք Հայոց պատմության ամենաողբերգական ժամանակներից մեկը,երբ թուրքի արյունոտ յաթաղանը կախվել է մեր անտեր գլխին և սպառնում է մեր ֆիզիկական գոյությանը:
 
Ուստի ազգիս համար այս օրհասական պահին,նպատակ ունենալով Հայաստանը ազատագրել թուրք նիկոլից,որոշել եմ առաջիկա ընտրություններին մասնակցել Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան կուսակցության համամասնական ցուցակով զբաղեցնելով 2-րդ համարը:
Միասին կառուցենք Ռազմական և Սոցիալական Հայաստանը:
 
Աստված մեզ պահապան":
 

  • Կիսվել: