հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր, հանրապետության ժողովրդի և իշխանությունների անունից շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ՌԴ Պետական դումայի կայացած ընտրությունների և «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

"Քվեարկության արդյունքները ակնառու կերպով ցույց տվեցին ռուսական հասարակության աջակցության ու վստահության բարձր մակարդակը Ռուսաստանի ղեկավարության ռազմավարական ուղեգծի հանդեպ, որը միտված է երկրի հետագա զարգացմանը, միջազգային հեղինակության ամրապնդմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը:

Վստահ եմ, որ նոր գումարման Պետական Դուման շարունակելու է նպաստել ռուս և հայ ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ընդլայնմանը և խորացմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդմանն ու երկարատև խաղաղության հաստատմանը",- ասված է Արայիկ Հարությունյանի ուղերձում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: