շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը՝ իր եկամուտների աղբյուրի մասին

Արայիկ Հարությունյանը՝ իր եկամուտների աղբյուրի մասին

Բիզնեսն սկսել էեմ դեռեւս 1997-ին՝ հող եմ մշակել ազատագրված հողերում, ինչով հպարտանում եմ։ Այս մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար եւ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։

Հարությունյանի խոսքով՝ իր եկամուտների հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է Ակնայում եւ Ջաբրաիլում։

«Նրանք, ովքեր հիմա մեղադրում են ինձ, իրենք կարողություն են սարքել արտասահմանում։ Իսկ ես ավանդ եմ ներդրել ազատագրված տարածքների զարգացման մեջ, եւ մտադիր եմ շարունակել»,-  ասել է Արցախի նախկին վարչապետը։

Հարությունյանը հավելել է, որ ապրիլյան պատերազմի հետևանքով նա զրկվել է սահմանին մոտ 40 հա մշակելու հնարավորությունից։

  • Կիսվել: