հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տվել․ նախարարությունից հերքում են

Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տվել․ նախարարությունից հերքում են

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել, իսկ նրա փոխարեն էլ նախարարի պաշտոնում նշանակվելու է փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել, նա սովորականի պես աշխատավայրում է, շարունակում է կատարել իր պարտականությունները։

  • Կիսվել: