շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Արայիկ Հարությունյանը և Իլիա Դարչիաշվիլին անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին

Արայիկ Հարությունյանը և Իլիա Դարչիաշվիլին անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ:

Զրուցակիցները կարևորել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

  • Կիսվել: