չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությանը

Մարտի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը, քննարկվել են ֆինանսատնտեսական ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:

 

  • Կիսվել: