երեքշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2024
Արայիկ Հարությունյանն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյին

Արայիկ Հարությունյանն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյին:

Քննարկվել են ընտրական գործընթացների բարեփոխումների, կուսակցությունների ֆինանսական թափանցիկության, կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտացած կառույցների կարողությունների զարգացման, քաղաքացիական կրթության վերաբերյալ հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը` շարունակելու համատեղ աշխատանքն ընտրական համակարգի զարգացման և ժողովրդավարության խթանման ուղղությամբ։

  • Կիսվել: