շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանին սպառնում են ձերբակալել, իսկ ՀՀ Դատախազությունը լուռ է. «Ժողովուրդ»

Արայիկ Հարությունյանին սպառնում են ձերբակալել, իսկ ՀՀ Դատախազությունը լուռ է. «Ժողովուրդ»

Ադրբեջանի իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքուն Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։ Նկատենք՝ Արայիկ Հարությունյանը միակ անձը չէ ՀՀ-ից եւ Արցախից, ում նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել:

Այդպիսի մարդկանց թիվն անցնում է 300-ից, եւ այս հարցի մասին պարբերաբար բարձրաձայնել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: «Մինչեւ հիմա, Ալիեւի հրահանգով, Հայաստանի մոտ 300 քաղաքացիների, այդ թվում՝ նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզություն։ Ի՞նչ է արել Հայաստանի դատախազությունը։ Նախ մենք չգիտենք՝ ովքեր են այդ 300-ը, եւ մարդիկ ուղղակի անակնկալ կերպով կարող են հայտնվել իրավապահների ծուղակում։ Որեւէ հիմքով չունենք Ադրբեջանի ռազմաքաղաքական գործիչների հետախուզում։ Ունենք ընդամենը մեկ հոգու հետախուզում, մենք Ադրբեջանից հետախուզում ենք ընդամենը ֆուտբոլային մեկնաբանի»,-դեռ նախորդ տարվա ապրիլին նշել էր պատգամավոր Թովմասյանը։

Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին:  Նա նշեց. «Պատերազմին վերաբերող գործով հրապարակայնություն այնքանով, որքանով թույլատրելի է, հրապարկվել է մեր կողմից համապատասխան հաղորդագրությամբ: Ավելին չեմ կարող ասել: Իրենց կողմից էլ միջազգային հետախուզումների մասով, այո, արդյունավետորեն ամեն ինչ ավում է, որպեսզի դրանք ընթացք չստանան»:

Սակայն այդպես էլ պարզ չդարձավ՝ մենք Ադրբեջանից ում նկատմամբ ենք հետախուզում հայտարարել:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: