շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Առավոտյան 10-ին շատ կարևոր հանրահավաք ունենք՝ կարևոր ասելիքով, մեզ Փաշինյանի գալը չի հետաքրքրում. Դանիելյան (տեսանյութ)

Առավոտյան 10-ին շատ կարևոր հանրահավաք ունենք՝ կարևոր ասելիքով, մեզ Փաշինյանի գալը չի հետաքրքրում. Դանիելյան (տեսանյութ)

Առավոտյան 10-ին ունենալու ենք հանրահավաք, շատ կարևոր հանրահավաք՝ կարևոր ասելիքով։ Այս մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրի առջև տեղի ունեցող հավաքի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք գիշերելու ենք այստեղ, ունենալու ենք քննարկում։ Առավոտը 10-ին ունենալու ենք հանրահավաք, շատ կարևոր հանրահավաք՝ կարևոր ասելիքով։ Քիչ հետո մեզ կմիանան նաև ավելի շատ մարդիկ»։

Լրագրողներից մեկի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը վաղը մասնակցելու՞ է Սարդարապատում պաշտոնական արարողությանը, Դանիելյանը պատասխանեց. «Մենք տեղեկություններ չունենք, մեզ հետաքրքիր էլ չէ՝ կմասնակցի, չի մասնակցի, մենք ունենք մեր ճանապարհը, մեր օրակարգը և շարժվում ենք մեր օրակարգով։

Որոշ տեղեկություններ ունենք, որ հուշակոթողի վերևում բեմ էր կառուցվում, այդ բեմը ապամոնտաժվել է։ Շատ լավ կլինի, որ Փաշինյանը չգա, բայց եթե կգա, խնդիրն իրենն է: Սարդարապատում պետք է լինեն միմիայն արժանապատիվ քաղաքացիներ»։ 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները կգիշերեն Սարդարապատում։

 

 

  • Կիսվել: