կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Առավոտ». Ադրբեջանում արտահերթ ընտրություններն արհեստական են եւ վտանգավոր. Հովհաննես Սահակյան

«Առավոտ». Ադրբեջանում արտահերթ ընտրություններն արհեստական են եւ վտանգավոր. Հովհաննես Սահակյան

«Առավոտ» թերթը գրում է․ ««Արցախի հարցով կային մի քանի կետից բաղկացած սկզբունքներ`Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինել, անգամ ամենաբարձր կարգավիճակով, Հայաստանի հետ ցամաքային կապ պետք է ունենա եւ այլն եւ Ադրբեջանը դրանք հստակ գիտեր: Այսօր ունենք պահի տակ արված էմոցիոնալ հայտարարություն, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, որը հետո մոռանում ենք, կամ ստիպում են, որ մոռանանք ու չենք պնդում:

Նաեւ ունենք «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի»`բանակցություններին մասնակցության տարբերակը, որը անթույլատրելի է եւ ինչի մասին խոսեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը`ՀՀ եւ ԱՀ անվտանգության խորհուրդների վերջին համատեղ նիստում»,- «Առավոտի» հետ զրույցում ամփոփելով 2019 թվականն՝ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը: Նրա կարծիքով, միջազգային հանրությունը սպասում է Արցախի եւ Ադրբեջանի ընտրություններին: Վերջինս, ի դեպ, մեր զրուցակցի համար անընդունելի է, քանզի տարիների իր աշխատանքի փորձից գիտի, որ Ադրբեջանի պառլամենտը որեւէ կերպ չէր կարող խոչընդոտել «ալիեւյան» գործընթացներին եւ Ադրբեջանում պառլամենտի լուծարումը, նոր ընտրությունների անցկացումը արհեստական է համարում ու անհանգստացնող:

Փետրվարի վերջին, մարտի սկզբին, նա կարծում է լուրջ զարգացումների ականատեսը կլինենք. «Եվ եթե մինչ այդ ժամանակ, ՀՀ իշխանությունը չհստակեցնի իր մոտեցումը եւ հստակ շեշտադրումներով չասի իր մոտեցումները, 2020-ը, գոնե այդ մասով, շատ պայթյունավտանգ եւ անորոշ կլինի»: Եթե ուղերձները հստակ չլինեն, Հովհաննես Սահակյանը արտահերթ ընտրությունները անխուսափելի է համարում:»

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: