երկուշաբթի, հունվար 24
24 / 1 / 2022
Արարատի մարզում բախվել են Mitsubishi Colt-ն ու Hyundai Tucson-ը, կա 1 զոհ, 2 վիրավոր

Արարատի մարզում բախվել են Mitsubishi Colt-ն ու Hyundai Tucson-ը, կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհից դեպի Վեդի–Արարատ քաղաքի ճանապարհի Ոսկետափ գյուղի սկզբնամասում բախվել են Mitsubishi Colt և Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-նը։

1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Վեդու բժշկական կենտրոն:

  • Կիսվել: