երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արարատի մարզպետը գործի է անցել. «Հրապարակ»

Արարատի մարզպետը գործի է անցել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը հրահանգել է բոլոր մարզպետներին՝ ակտիվ նախընտրական աշխատանքներ տանել, դրամական եւ այլ օգնության անվան տակ նախընտրական հարցեր լուծել։ Հատկապես ակտիվ է Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, որը պետական բյուջեի հաշվին ոչ միայն դրամական օգնություն է ցուցաբերում մարզի բնակիչներին, օրինակ՝ ապրիլ-մայիս ամիսներին, մինչ այս պահը, արդեն մոտ 4 միլիոն դրամի օգնության մասին որոշում է ընդունել, այլեւ տարբեր համայնքների բնակիչներ պատմեցին, որ մարզպետի կողմից ընտանի կենդանիներ են բաժանվում կարիքավոր խմբերին, մասնավորապես՝ հավի ճտեր»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: