ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից». ցուցահանդես Նիդեռլանդների Դրենց թանգարանում

«Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից». ցուցահանդես Նիդեռլանդների Դրենց թանգարանում

Նիդեռլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում մայիսի 11-ից կբացվի «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» խորագրով ցուցահանդեսը:

Այն նվիրված է Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Ցուցահանդեսը ներառում է Հայաստանի պատմության թանգարանից մի նշանակալի հնագիտական հավաքածու՝ բաղկացած 150-ից ավելի թանգարանային նմուշներից, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում պահվող Նոյան տապանի մասունքը: Ցուցադրվելու են Հայաստանի Հանրապետության տարածքից պեղված գործիքներ, խեցանոթներ, զենքեր, զարդեր, կոթողներ և մշակութային այլ արժեքներ:

Ցուցահանդեսը հնարավորություն կտա բացահայտելու Հայաստանի հնագույն և հարուստ մշակույթը՝ վաղագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունումը: Այն բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը:

Կից ներկայացվում են Դրենց թանգարանի կողմից պատրաստված միջոցառման ազդագիրը և գովազդային տեսահոլովակի հղումը:

  • Կիսվել: