երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արարատ Միրզոյանը Սլովենիայում կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին

Արարատ Միրզոյանը Սլովենիայում կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին

Օգոստոսի 27-29-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Սլովենիա: Այս մասին հայտնում են Արտգործնախարարությունից։
 
Նախարար Միրզոյանը կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Համերաշխություն համաշխարհային անվտանգության համար» խորագրի ներքո: Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը:
 

  • Կիսվել: