ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Կատրին Կոլոննային՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Կատրին Կոլոննային՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր ֆրանսիացի գործընկերոջը արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Միրզոյանն իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրլ է. ՛՛Ջերմորեն շնորհավորում եմ Կատրին Կոլոննային՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, և հաջողություն եմ մաղթում միջազգային ասպարեզում Ֆրանսիայի հզորացմանն ուղղված իր բարձր առաքելության մեջ։

Անհամբերությամբ սպասում եմ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման ուղղված մեր առաջիկա համատեղ աշխատանքին՛՛:

 

 

  • Կիսվել: