ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվ

Հայաստանի արտաքին գործերին նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի  արտգործնախարար Սուբրամանյամ Ջայնշանկարին  Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ:

Այս մասին Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:

«Սրտանց ողջույններ և լավագույն մաղթանքներս ընկերոջս և գործընկերոջս պարոն Ջայնշանկարին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք համատեղ ընդլայնել Հայաստան-Հնդկաստան բազմակողմ համագործակցությունը և մեր երկրների միջև հարաբերությունները նոր բարձունքների հասցնել»,- նշված է ՀՀ արտգործնախարարի գրառման մեջ:

 

  • Կիսվել: