ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է եզդիների Մալաքե Թաուսը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է եզդիների Մալաքե Թաուսը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ շնորհավորելով եզդիների տոնը՝ Մալաքե Թաուսը:

«Սիրելի՛ եզդի եղբայրներ և քույրեր,

Շնորհավորում եմ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Թող Նոր տարին եզդի ժողովրդի կյանքում նշանավորվի որպես առողջ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ տարի:

Համոզված եմ, որ եղբայրական եզդի ժողովուրդն իր ավանդն է ունենալու այսօր մեր բոլորի առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու հարցում, ինչպես դա մշտապես արել է հայ ժողովրդի համար բախտորոշ տարբեր փուլերում»,- գրել է նա:

  • Կիսվել: