երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։ Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։

«Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական կապերը զարգանում են։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունն ապրիլի 24-ին Երևանում ներկա էր եղել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ բնակչության ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառումներին։

Մայիսի 16-18-ը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Մոսկվա»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: