ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արարատ Միրզոյանը ՀՀ գլխավոր դատախազից ստացել է միջնորդագրեր

Արարատ Միրզոյանը ՀՀ գլխավոր դատախազից ստացել է միջնորդագրեր

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից ստացել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր:

Հարցն ընդգրկվել է հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում:

Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից:

  • Կիսվել: