երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ծնողների և հարազատների խմբի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ծնողների և հարազատների խմբի հետ

Հունիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հերթական հանդիպումն է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ծնողների և հարազատների խմբի հետ:

Նախարար Միրզոյանն անդրադարձել է ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի՝ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին, խորհրդարանականներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, ապա պատասխանել ներկաների հարցերին:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ներդնում է հնարավոր բոլոր ջանքերը՝ Ադրբեջանի կողմից ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման և նրանց հայրենադարձման ուղղությամբ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: