կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Միրզոյանն ու Շվեդիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնվող օրակարգի առանցքային թեմաներ

Միրզոյանն ու Շվեդիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնվող օրակարգի առանցքային թեմաներ

Սկոպիեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:
 
Ի շարունակություն երկու նախարարների միջև ակտիվ քննարկումների՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին՝ ընդգծելով ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված հայ-շվեդական հարաբերությունները խորացնելու երկուստեք պատրաստակամությունը։
 
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնվող օրակարգի առանցքային թեմաների շուրջ՝ երկուստեք կարևորելով Եվրոպական միության հետ մոտարկման միջոցով ՀՀ քաղաքացիների և հասարակության համար շոշափելի արդյունքների ապահովումը։

  • Կիսվել: