կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը և Իմանգալի Տասմագամբետովը Երևանում քննարկել են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը և Իմանգալի Տասմագամբետովը Երևանում քննարկել են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացրել է 2023թ. նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքների մասին։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Իմանգալի Տասմագամբետովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ»:

  • Կիսվել: