հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը երեկ հանդիպել է Արամ Սարգսյան հետ

Արարատ Միրզոյանը երեկ հանդիպել է Արամ Սարգսյան հետ

Երեկ ԱԺ  նախագահ Արարատ Միրզոյանն արտախորհրդարանական ուժերի հետ մեկնարկած քաղաքական քննարկումների շրջանակում հանդիպել է  «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ: 

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերները:

Երկուստեք կարեւորել ենք երկրի ներսում բռնության հռետորաբանության բացառումը, ապատեղեկատվական հոսքերի դեմ պայքարը, անհրաժեշտ բարեփոխումների իրականացումն ու կայունության պահպանումը՝ առկա մարտահրավերները հաղթահարելու համար»,- տեղեկանում ենք Միրզոյանի գրառումից։

  • Կիսվել: