հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը չեկավ․ ԱԺ խորհրդի նիստը չկայացավ

Արարատ Միրզոյանը չեկավ․ ԱԺ խորհրդի նիստը չկայացավ

Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստն այսօր էլ տեղի չունեցավ: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: 

Նա նշեց, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել՝ երկրում ընթացող գործընթացները քաղաքական դաշտ բերելու նպատակով:

Մարուքյանն ԱԺ խորհրդի նիստի չկայացումն անհարգալից վերաբերմունք համարեց ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ: «Նիստը կարող էր բացվել, քվորում չապահովել, ասեին՝ ունենք քաղաքական որոշում, չենք ներկայանալու, մենք էլ ասեինք՝ շատ լավ»,- նշեց Մարուքյանը:

Մարուքյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգը շրջանցելով՝ կարելի է նիստ հրավիրելու գործընթացը կազմակերպել, բայց այն կտևի ևս 6 օր, իսկ երկրում պրկված քաղաքական իրավիճակ է:

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ խորհրդի նիստը նույնպես չէր կայացել: Ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ռազմական դրության վերացումը և երկրում ստեղծված իրավիճակի քննարկումը:

  • Կիսվել: