երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի ողբերգական մահվան առիթով

Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի ողբերգական մահվան առիթով

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար  Արարատ Միրզոյանը ողջ անձնակազմի և անձամբ իր անունից ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբային` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։

Հայաստանի Հանրապետության դեսպանությունն միանում է ցավակցական խոսքերին։

  • Կիսվել: