հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը Բրիտանիայի ԱԳ նախարարի հետ մտքեր է փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ

Արարատ Միրզոյանը Բրիտանիայի ԱԳ նախարարի հետ մտքեր է փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 30-րդ հանդիպման շրջանակներում Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնի հետ մտքեր է փոխանակել  երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։ Այս մասին նախարարը գրել է X-ի  իր միկրոբլոգում։

«Քննարկեցինք վերջերս սկսված ռազմավարական երկխոսությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային թեմաներին, Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: