Արարատ Միրզոյանը ԱՄՆ սենատորների հետ հանդիպումից չի ուշացել. ԱԳՆ-ն հերքում է
ՀՀ Արտգործնախարարությունը հերքում է «քաղաքագետ» Սուրեն Սարգսյանի տարածած «լուրը» առ այն, որ ԱՄՆ այցի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կես ժամ ուշացել է սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից։
«Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին։
Մամուլին կոչ ենք անում զերծ մնալ տեղեկատվական հերթական աղբի տիրաժավորումից», - ասված ա ԱԳՆ հայտարարության մեջ։