ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Արարատ Միրզոյանը Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի պանելային քննարկման

Արարատ Միրզոյանը Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի պանելային քննարկման

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:

Նշվում է, որ քննարկումն ուղիղ կհեռարձակվի, հղումը կտրամադրվի լրացուցիչ։

Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 11-12-ին Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

  • Կիսվել: