Արարատ Միրզոյանն իր էստոնացի գործընկերոջը շնորհակալություն է հայտնել խաղաղության օրակարգին աջակցելու համար
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեջբերել է նախարար Արարատ Միրզոյանի՝ Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկումների արդյունքով ՀՀ ԱԳ նախարարի խոսքը:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և Հայաստանում ժողովրդավարության ու ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին, ինչպես նաև խաղաղության օրակարգին, Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն աջակցելու համար»,-Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային ասել է Միրզոյանը:



