կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արարատ Միրզոյանն Անթալիայում երկկողմ հանդիպումներ կունենա

Արարատ Միրզոյանն Անթալիայում երկկողմ հանդիպումներ կունենա

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։ Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Նախատեսված է մասնակցություն քննարկումներին և երկկողմ հանդիպումներին»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Արարատ Միրզոյանը մարտի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

  • Կիսվել: