երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արարատ Միրզոյանին շնորհվել է «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոս

Արարատ Միրզոյանին շնորհվել է «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոս

Արգենտինա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցի կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել Բուենոս Այրես քաղաքի խորհրդարանում, որտեղ նախարարին ողջունել են խորհրդարանի առաջին և երկրորդ փոխնախագահներ Մատիաս Լոպեսը և Մատիաս Լամենսը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Իրենց խոսքում փոխնախագահներն ընդգծել են Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա:

Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի անդամներ, ԱԳՆ և քաղաքային իշխանությունների պաշտոնյաներ, ինչպես նաև Արգենտինայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հայ և այլ համայնքների ներկայացուցիչներ:

Միջոցառման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարին շնորհվել է «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոս:

Կայացել է նաև «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդես:

  • Կիսվել: