Արարատ Միրզոյանից ես ուզում եմ լսել նույն արտահայտությունը, ինչ՝ Նիկոլ Փաշինյանից՝ «Չստացվեց, հեռանում եմ». Մամիջանյան
Արարատ Միրզոյանից ես ուզում եմ լսել նույն արտահայտությունը, ինչ՝ Նիկոլ Փաշինյանից՝ «Չստացվեց, հեռանում եմ»: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Ներողություն էլ որ խնդրի, մեկ է իրեն ներող չի լինելու, դա չի հարցը: Բայց շատ անհրաժեշտ է, թե սա ինչ մեսիջ է փոխանցում Թուրքիային: 6 տարի Ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվել, բայց գոնե չէին ասել, որ Ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն չէ: Ուզում եմ հիշեք, թե մինչև 2018 թվականն այդ մասով ինչեր է արվել, եթե ինչ-որ մեկը հանդգնի ասել, որ ժառանգություն չեն ստացել, բան… Եվրոպայի իշխող ԵԺԿ-ն այդ մասով բանաձև ընդունեց, որը բավականին հեշտացրեց հայ դիվանագետների աշխատանքը Եվրոպայում»,-ասաց նա:
Մամիջանյանն ընդգծեց, որ ՀՀ ազգային օրակարգային բոլոր հարցերով այս պահի կառավարիչները թաթերը վեր բարձրացած Թուրքիային ու Ադրբեջանին ասում են. «Ամեն ինչ կանենք, մենակ թողեք «խաղաղություն» բառը ՔՊ-ն բարձրացնի ու հաջորդ ընտրություններին խաբի ժողովրդին: Այս ամենն արվում է դրա համար: Շատ եմ ուզում, որ մեր քաղաքացիները հասկանան՝ սուվերեն տարածքների հարցը, գերիների վերադարձի հարցը, ազգային ցանկացած հարց ստորադասվում է ՔՊ-ի վերընտրվելուն, իշխանությունը նորից վերարտադրելուն»: