ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արարատ Միրզոյանի հրավերով Հայաստանում է Մոլդովայի խորհրդարանի նախագահը

Արարատ Միրզոյանի հրավերով Հայաստանում է Մոլդովայի խորհրդարանի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով.

 

«Իմ հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությունը։

Մոլդովացի գործընկերների հետ խոսեցինք մեր հետագա համագործակցությունից, կիսվեցինք ավտորիտարիզմի դարաշրջանին վերջ դնելու, իշխանությունը ժողովրդին վերադարձնելու և տնտեսական, սոցիալական, դատաիրավական բարեփոխումներ ձեռնարկելու երկու երկրների փորձով։

Տիկին Գրեչանին պատմեց, թե ինչպես Մոլդովայում Սահմանադրական դատարանը հասարակության ճնշման տակ ողջ կազմով հրաժարական տվեց։ Ես տեղեկացրեցի, որ Սահմանադրական դատարանի անդամների լիազորությունների դադարեցման հետ կապված Սահմանադրական փոփոխության հարցը Հայաստանում դրվել է հանրաքվեի»։

  • Կիսվել: