շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Առանց ժողովրդի մասնակցության այդ նույն անձն այլևս քաղաքապետ չէ. Վարդևանյանը՝ Մարությանի պաշտոնանկության մասին

Առանց ժողովրդի մասնակցության այդ նույն անձն այլևս քաղաքապետ չէ. Վարդևանյանը՝ Մարությանի պաշտոնանկության մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայկ Մարությանի պաշտոնանկությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակը առաջարկում եմ դիտարկել սահմանադրականության ու ժողովրդավարության տեսանկյունից.

1. Իշխանության կրողը՝ ժողովուրդն է (մշտապես կրկնում էին այս իշխանությունները), ժողովուրդը 2018 թվականին կոնկրետ քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ կատարել էր ընտրություն, այսօր ժողովուրդը մասնակից չէ գործընթացին:

2. Ժողովրդավարական լեգիտիմությունը չի ճանաչում ֆորմալիզմ: Ֆորմալիզմը այն է, որ ձևական իմաստով ընտրվել է ավագանի, որը սակայն ընտրվելու պահին ներկայացվել է կոնկրետ քաղաքապետի անձի թեկնածուով և հենց այդ պայմանավով՝ խնդրել է քվե: Առանց ժողովրդի մասնակցության այդ նույն անձն՝ այլևս քաղաքապետ չէ:

3. Փաստացի նույն ուժը քաղաքապետի թեկնածուով 2018 թվականին ստացել էր Երևանցիների 80% վստահություն, 2021 թվականին ակնհայտ ընտրախախտումների, վարչական ռեսուրսի չարաշահումների պայմաններում ստացել է Երևանցիների 40% վստահություն: Լեգիտիմության կորուստը շատ պարզ վարժությամբ է բացահայտվում»:

  • Կիսվել: