չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Առանց Փաշինյանի հեռանալու հնարավոր չէ հայ ժողովրդի ոգու և հավատքի վերականգնում իր ուժի նկատմամբ. Զատուլին

Առանց Փաշինյանի հեռանալու հնարավոր չէ հայ ժողովրդի ոգու և հավատքի վերականգնում իր ուժի նկատմամբ. Զատուլին

Հայ ժողովուրդը, իր իշխանությունների կողմից դավաճանված ռազմի դաշտում և դիվանագիտական առճակատման մեջ, արթնացավ սարսափելի երազից և պահանջում է ձախողման պատասխանատուների հրաժարականը: Այս մասին kp.ru-ում հրապարակված հոդվածում գրել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական բարդ իրավիճակին:

«Նրանք դիմադրում են՝ մոռանալով երեկվա սորոսական ելույթները, բռնում են Ռուսաստանի ձեռքն՝ անհույս փորձով կանխել անխուսափելին»,-նշել է Զատուլինը:

Հոդվածում ասվում է, որ առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու հնարավոր չէ հայ ժողովրդի ոգու և հավատքի վերականգնում իր ուժի նկատմամբ:

«Ես չգիտեմ, թե դա որքան կտևի: Համոզված եմ միայն, որ առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու հնարավոր չէ հայ ժողովրդի ոգու և հավատքի վերականգնում իր ուժի նկատմամբ: Եվ սա Հայաստանի և նրա քաղաքացիների զուտ ներքին, ինքնիշխան գործն է: Մեր գործն է որոշել՝ Կովկասում նոր պատերազմի արդյունքում Խորհրդային միության և ռուսական կայսրության իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը շահել է, թե՞ կորցրել: Որո՞նք են Ղարաբաղի դասերը Ռուսաստանի համար»,-ասել է Զատուլինը:

Ըստ պաշտոնյայի՝ Ադրբեջանը, Թուրքիայի հետ դաշինքով, հարձակվեց չճանաչված Արցախի Հանրապետության վրա, բայց իրականում հայերի ու Հայաստանի՝ խախտելով 1994թ.-ի իրենց օգնությամբ և նրանց խնդրանքով ձեռք բերված զինադադարի համաձայնագիրը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: