երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Առանց որևէ ավելորդ աժիոտաժի անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն. Նախկին նախարար

Առանց որևէ ավելորդ աժիոտաժի անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն. Նախկին նախարար

Առանց որևէ ավելորդ աժիոտաժի անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն ու կիրարկել ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված առնվազն մի քանի միջոցառումներ։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը

«Մասնավորապես.

- ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ,

- սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում,

- հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում,

 

- զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում,

- որոշակի տարածքներ մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում։

Խելամիտ կլինի նաև կառավարության անցումը 24-ժամյա աշխատանքային ռեժիմի՝ ստեղծելով իրավիճակը վերահսկող և իրավիճակից բխող անհրաժեշտ գործողությունների մասին որոշումներ կայացնելու պատրաստ օպերատիվ շտաբ։

Այս կամ այն կերպ իրավիճակը կկարգավորվի և ճգնաժամից դուրս կգանք, սակայն գրագետ գործելաոճը և իրավիճակի հետևից վազելու փոխարեն այն սանձելը թույլ կտան շատ ավելի քիչ կորուսներով հաղթահարել այս համաշխարհային մարտահրավերը»,- գրել է նա։

 

 
 

 

 

 
 
 

 

  • Կիսվել: