«Առանց Ադրբեջանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պարզապես թղթի կտոր է». Ալիև
Ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն առանց Ադրբեջանի մասնակցության արժեք չի ունենա։
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ»-ին՝ Ալիևն ասել է. «Եթե դուք իսկապես ցանկանում եք իրականացնել այդ նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմեք Ադրբեջանին, քանի որ առանց մեզ դա պարզապես թղթի կտոր է»:
Նա անդրադարձել է նաև Իրանի տարածքով Ադրբեջանի կապին՝ նշելով, որ եթե Հայաստանը ճանապարհ չի տրամադրում, իրենք օգտավործում են այլընտրանքային տարբերակներ, որոնք և՛ եկար են, և՛ ծախսատար։
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել, և Հայաստանը շրջանցող ավտոմոբիլային կամրջի կառուցումն արդեն իրականացվում է և, հավանաբար, կավարտվի այս տարի: Երկրորդ կամուրջը կկառուցվի արդեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Առաջին կամուրջը կառուցվում է Զանգելանի շրջանի տարածքում։ Այսպիսով՝ Հայաստանը կշարունակի մնալ փակուղում գտնվող երկիր, և տարանցիկ երկիր դառնալու նրանց ցանկությունը կմնա իրենց աչքի առաջ: Իրենք ավելի շատ կկորցնեն, քան մենք»,-եզրափակել է Ալիևը։