կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արամայիս Միրզոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արամայիս Միրզոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգևատրվել Արցախի Հանրապետության ՊԲ N զորամասի շարքային Արթուր Արամայիսի Միրզոյանը։
 
«Մեր երկրի, մեր հայրենիքի ու պետականության համար են մեր հերոսներն անմահացել, հավերժ փառք նրանց։ Շնորհակալ ու երախտապարտ ենք լինելու միշտ, մեզ մնում է խոնարհվել ու ամենօրյա աշխատանքով փորձել արժանանալ նրանց հիշատակին»,- մեդալը հերոսի մորը հանձնելուց նշել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
 
Հումորով, աննկուն կամքով Արթուրի եղբայրը ևս մասնակցել է պատերազմին և արցունքն աչքերին լսեց եղբոր պարգևատրման լուրը։ Հերոս զինվորների մայրը միայնակ է մեծացրել առյուծ զավակներին և հպարտությամբ էր նշում, որ նրանց դաստիարակել է իսկական հայրենասերներ։

  • Կիսվել: