Արամ Խաչատրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են
Ազգային ժողովը երեկ դադարեցրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի պատգամավորական լիազորությունները։
Ըստ ԱԺ հաղորդագրության, Ազգային ժողովը հիմք է ընդունել պատգամավորի՝ հրաժարականի մասին դիմումը։
Արամ Խաչատրյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 9-ին։ Լոռու մարզից ընտրված պատգամավորը նշել էր, որ մանդատից հրաժարվում է գործադիրում աշխատանքը շարունակելու նպատակով։


