հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լրագրողների համահայկական ֆորումի համակարգող խորհրդի անդամներին

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լրագրողների համահայկական ֆորումի համակարգող խորհրդի անդամներին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մարտի 1-ին ընդունել է Լրագրողների համահայկական ֆորումի համակարգող խորհրդի անդամներ Սաթիկ Սեյրանյանին՝ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր եւ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, Տիգրան Հարությունյանին՝ «Նոյյան Տապան» լրատվական գործակալությյան հիմնադիր եւ տնօրեն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ, Միքայել Հաճեանին՝ լրագրող, հրապարակախոս, հրապարակագիր, քաղաքական վերլուծաբան, Արամ Անանյանին՝ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն եւ խմբագիր, Շահան Գանտահարեանին՝ «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր, Սեւակ Հակոբեանին՝ «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր: Այս մասին տեղեկանում ենք «Ֆեյսբուք»-ում Արամ Ա Վեհափառ Հայրապետի էջից։

«Յայտնենք, որ անցեալ տարի Նորին Սրբութեան նախաձեռնութեամբ ու նախագահութեամբ հայ մամուլի համահայկական համագումար մը տեղի ունեցած էր Անթիլիասի Մայրավանքէն ներս, եւ վերոնշեալ խորհուրդը նշանակուած էր, որպէսզի աւելի յստակացնէ համագումարէն բխած առաջարկները՝ զանոնք իրականացնելու հեռանկարով: Վեհափառ Հայրապետին հետ հանդիպումը առիթ մը եղաւ արծարծելու հայ մամուլի դերակատարութեան, Հայաստան-Սփիւռք գործակցութեան, ազգային պահանջատիրութեան եւ ընդհանրապէս համահայկական բնոյթ ունեցող հարցեր, որոնց նկատմամբ Նորին Սրբութիւնը իր տեսակէտները պարզեց ներկաներուն:

Յայտնենք նաեւ, որ Խորհուրդը իր առաջին լիակատար նիստը պիտի ունենայ Անթիլիասի Մայրավանքէն ներս, յառաջիկայ երկու օրերուն ընթացքին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: