շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Առաջնորդվում ենք նոյեմբերի 9-ի փաստաթղթով. Զախարովան` ԱԴԾ-ի մոնիթորինգ իրականացնելու մասին

Առաջնորդվում ենք նոյեմբերի 9-ի փաստաթղթով. Զախարովան` ԱԴԾ-ի մոնիթորինգ իրականացնելու մասին

Մենք ելնում ենք այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով եռակողմ ձևաչափի շրջանակում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապի ապաշրջափակման վերաբերյալ հարցին։

Մասնավորապես՝ լրագրողը հարցրել է. «Ինչպե՞ս է Ռուսաստանը գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եռակողմ հայտարարության 9-րդ կետը մեկնաբանելու՝ որպես Ադրբեջանի արևմտյան շրջանների և նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների մոնիտորինգի գործառույթը Ռուսաստանի ԱԴԾ-ին տրամադրելու հնարավորություն, բայց ոչ այս հաղորդակցության վերահսկում»։

Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ մեծ աշխատանք է տարվել ղեկավարների որոշմամբ ստեղծված եռակողմ խմբում, որը համանախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը, ապաշրջափակման հիմնական պարամետրերի շուրջ համաձայնեցվել է երկաթուղային հաղորդակցությունը՝ ներառյալ Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տարանցումը։

«Խնդրի շահերից ելնելով՝ մնացած հարցերն ու տարաբնույթ մեկնաբանությունները նպատակահարմար է համակարգել նույն ձևաչափով, որտեղ դրանք քննարկվել են։ Հետևաբար մենք դրան այլընտրանք չենք տեսնում և կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»,-ասել է Զախարովան:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: