շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Առաջնային եմ համարում վիճակի ճիշտ գնահատումը, ախտորոշումը տալ, հետո շարժվել առաջ․ Ռոբերտ Քոչարյան

Առաջնային եմ համարում վիճակի ճիշտ գնահատումը, ախտորոշումը տալ, հետո շարժվել առաջ․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մայիսի 26-ին հանդիպել են Կոտայքի մարզի քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ։ 

Քաղաքացիները բազմաթիվ հրատապ և առաջնային լուծման խնդիրների վերաբերյալ հարցեր են ուղղել նախագահ Քոչարյանին՝ համայնքների խոշորացում, կրթություն, ժողովրդագրական խնդիրներ, սոցիալական բնակարանաշինություն, Խորհրդային ինչ-որ քարտեզներով հայ-ադրբեջանական սահմանների գծում՝ հօգուտ Ադրբեջանի, ռազմարդյունաբերություն և այլն։

«Առաջինը՝  նոր կառավարությունը պետք է գնահատի պետությանը հասցված վնասի չափը։ Այսօր այն վիճակում ենք, երբ ոչ ոք չի հավատում վիճակագրությանը, և հնարավոր չէ հավատալ, եթե երկրի ղեկավարն ամեն օր ստում է, ստի վրա բռնվելուց 5 րոպե հետո՝ ասում՝ ո՞վ, ե՞ս․․․ Կառավարման մոդելը հիմնված է լաչառության և հրահանգների վրա։ Սա կառավարման ձև չէ։ Այդ պատճառով առաջնային եմ համարում վիճակի ճիշտ գնահատումը, ախտորոշումը տալ, հետո շարժվել առաջ։ Պետք է վերականգնել կառավարելիությունը, լուծել սահմանների անվտանգության հարցը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

  • Կիսվել: