կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Առաջնագծում տեղի ունեցածի նպատակը Հայաստանում իշխանափոխություն իրականացնե՞լն է եղել

Առաջնագծում տեղի ունեցածի նպատակը Հայաստանում իշխանափոխություն իրականացնե՞լն է եղել

Ես չեմ ուզում թաքցնել,  որ պատերազմի հետ կապված շատ դրվագներ կան, որոնք ինձ հանգեցրել են մտքերի և վարկածների, որ այն, ինչ տեղի է ունեցել առաջնագծում, նպատակը Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելն էր: Այս մասին ԱԺ-ում պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Շատ երկար նույնիսկ մինչև պատերազմի ավարտը, ինձ թույլ չեմ տվել նման բան մտածել, հետագայում մի շարք իրադարձություններ վերլուծելով մեկ-մեկ սկսում եմ մտածել դրա մասին»,- հավելեց վարչապետը։

Ըստ նրա՝  այդ վարկածը ուժեղացել է Սոթք-Խոզնավարի տարածքում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հետ էլ կապված հարցեր կան։ Այս դեպքերով կապված մեղադրանքներ կան, բայց չկան բացատրություններ։

Վարչապետը հիշեցրեց  նաև դրվագներ, երբ առաջնագծում բարձրաստիճան սպաները զինվորների շրջանում խուճապ են տարածել՝ հայտարարելով, թե տարածքները հանձնված են և պետք է նահանջել։

  • Կիսվել: