հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առաջնագծի հետ կապված խնդիրների ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում․ Խաչատրյան

Առաջնագծի հետ կապված խնդիրների ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում․ Խաչատրյան

Սյունիքի մարզում գնացել ենք այն սահմանային այն վայրերը, որոնք անհրաժեշտ եւ բավարար էին, որ իրավիճակը պատկերացնենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ այցելել են եւ զորամասեր, եւ դիրքեր, նաեւ մինչեւ Ամանոր հնարավոր է եւս մեկ այցելություն լինի:

Նրա խոսքով, 100 տոկոսանոց չեն լուծվել առաջնագծի հետ կապված խնդիրները, բայց այդ ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում.

«Իհարկե, հնարավոր է, որ բաց երկնքի տակ չկանգնեն, այս պահին նման դեպքեր գրեթե չկան, բոլոր տեղերում բոլորն ապահովված են ծածկով: Այսօր հատուկ տնակներով են կահավորվում առաջնագծերը, գործընթացը դեռ շարունակվում է: Դեռ շատ տեղեր կան, որ այդ տնակները պետք է տեղադրվեն: Դրանք հատուկ տնակներ են, որոնք պաշտպանում են եւ ցրտից, եւ բարձր ջերմաստիճանից, նաեւ հնարավորություն ունի տաքացնել ձմռան ամիսներին»,-ասաց նա:

  • Կիսվել: