երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առաջին փուլում դիմորդները կընտրեն մեկ բուհ, մեկ մասնագիտություն. Դումանյանը ներկայացրեց այս տարի բուհերում ընդունելության կարգը

Առաջին փուլում դիմորդները կընտրեն մեկ բուհ, մեկ մասնագիտություն. Դումանյանը ներկայացրեց այս տարի բուհերում ընդունելության կարգը

Այս տարի բուհերում ընդունելությունը կիրականացվի երկու փուլով՝ կառավարության նիստին տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհն ու կոնկրետ մասնագիտությունը, և կանցկացվի մրցույթ: Այսինքն՝ մեկ բուհ, մեկ մասնագիտություն՝ վճարովի, անվճար: Ի դեպ, բոլոր հայտարարագրումները լինելու են էլեկտրոնային տարբերակով: Մրցույթից հետո կհայտարարվեն արդյունքներն ու թափուր մնացած տեղերի քանակը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների և բուհերի:

Երկրորդ փուլում այն դիմորդները, ովքեր չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որը դիմորդն արդեն ունի հանձնած: Եվ կանցկացվի երկրորդ փուլով մրցույթը գումարային ավելի բարձր բալ ստացած ուսանողների միջև»,- նշեց նախարարը:

Դումանյանը հավելեց, որ այս տարի կանցկացվի ընդունելության՝ երկուսից ոչ ավելի քննություն, ի տարբերություն նախորդ տարվա, որի ընթացքում կորոնավիրուսային համավարակի պատճառով միայն մեկ քննություն հանձնեցին դիմորդները:

  • Կիսվել: