հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Առաջին պատերազմի ժամանակ մենք հաղթեցինք, որովհետև Մոսկվայի կողմից այդպես էր ծրագրված. Հախվերդյան (տեսանյութ)

Առաջին պատերազմի ժամանակ մենք հաղթեցինք, որովհետև Մոսկվայի կողմից այդպես էր ծրագրված. Հախվերդյան (տեսանյութ)

Առաջին պատերազմի ժամանակ մենք հաղթեցինք, որովհետև Մոսկվայի կողմից այդպես էր ծրագրված: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց երգիչ, պոետ-երգահան Ռուբեն Հախվերդյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Լսել եմ, որ տերտերը ալիք է անում։ Չի կարող շարժումը լինել Սրբազան։ Ես մտածում եմ, որ այդ շարժումը ստեղծվել է դրա համար, որ ՀՀ–ում խառնաշփոթ լինի, որպեսզի Մոսկվան կարողանա պղտոր ջրում ձուկ բռնի, էլի միջանցքի հարցին ա վերաբերում։ Այնպես են անում, որ ադրբեջանցիները հոխորտան, գան, պատերազմ սկսեն, որպեսզի մենք էլ գնանք ռուսներին խնդրենք, ասենք՝ եկեք մեզ փրկեք: Դե, իրանք էլ ասեն՝ միջանցը տվեք»:

Ըստ Հախվերդյանի՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ձեռնարկել է Մոսկվան։

«Մեր ժողովրդի ստվար հատված ռուսամետ է, ցավոք սրտի։

Առաջին պատերազմին մենք հաղթեցինք, որովհետև տենց ծրագրված էր։

Ռուսաստանը մեզնով վախեցրել էր թուրքերին, հետո թուրքերի հետ բանակցեց, եկավ այն եզրակացության, որ Ղարաբաղը պետք է լինի թուրքերինը․ վերավաճառեց Ղարաբաղը»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: