երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Առաջին նախագահի խոսնակը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Առաջին նախագահի խոսնակը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Ի պատասխան Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակման, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը մասնավորապես արձագանքել է. 

«Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ»:

Այս առթիվ պարզաբանում ստանալու iLur-ի հարցմանն ի պատասխան, Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը նշել է.

«Խնդիր չենք տեսնում. ով ուզում է` թող հավատա Սերժ Սարգսյանին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր․

«Ռոբերտ Քոչարյանի կողմից իմ առաջարկի կտրուկ մերժումից հետո, ս.թ. մայիսի 1-ին հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով՝ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իմ կողմից շարադրված հայտարարությամբ: Անշուշտ այդ ձևաչափը նույն արդյունավետությունը չէր ունենա, ինչ չիրականացած եռակողմ դաշինքը: Չիրականացավ նաև իմ երկրորդ առաջարկը, քանի որ այն մերժվեց Սարգսյանի կողմից»: 

  • Կիսվել: