շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Առաջին հերթին, մեզ բոլորիս՝ խոհեմություն ու նորից տրամաբանություն. Սերժ Սարգսյան

Առաջին հերթին, մեզ բոլորիս՝ խոհեմություն ու նորից տրամաբանություն. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է նրա ուղերձը, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Առաջին հերթին, մեզ բոլորիս՝ խոհեմություն ու նորից տրամաբանություն,

մարդկանց և իրադարձությունների մասին դատենք ոչ միայն մեր լսածով, այլ նաև տեսածով. մարդկանց դատենք՝ ելնելով իրենց գործերից,

դադարենք հոռետեսությամբ և վախերով համակված թաղել մեր ազգային ոգին ու արժանապատվությունը,

հավատա՛նք մեր ՈՒԺԵՐԻՆ, հավատա՛նք ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ, հավատա՛նք ՀԱՂԹԱՆԱԿԻՆ,
արժանի լինենք մեր նահատակների հիշատակին:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան՛՛,-ասված է ուղերձում:

  • Կիսվել: