շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առաջին անգամ Հայաստանի վարչապետի կողմից բարձրացվեց Շահումյանի օկուպացիայի հարցը. Տաթև Հայրապետյան

Առաջին անգամ Հայաստանի վարչապետի կողմից բարձրացվեց Շահումյանի օկուպացիայի հարցը. Տաթև Հայրապետյան

Առաջին անգամ Հայաստանի վարչապետի, պետության ղեկավարի մակարդակով բարձրացվեց Շահումյանի օկուպացիայի հարցը, որի մասին մշտապես լռել են, այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Տաթև Հայրապետյանը՝ մեկնաբանելով վարչապետի բեռլինյան հանդիպման ժամանակ արած հայտարարությունը:

Պատգամավորը նկատեց, որ նախկինում շատ են եղել մտահոգություններ և նույնիսկ դժգոհություններ, թե ինչո՞ւ Հայաստանի ղեկավարությունը չի բարձրացնում Շահումյանի խնդիրը:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի «Տևական համագործակցություն նոր նախանշանների ներքո, Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» խորագրով քննարկման ժամանակ ադրբեջանցու հարցին ի պատասխան հիշեցրել էր Շահումյանի օկուպացիայի մասին.

«Գիտե՞ք, կա Շահումյանի շրջան, որտեղ ապրել են հազարավոր հայեր, և այսօր այդ հազարավոր հայերը չեն կարողանում գնալ իրենց տուն, որովհետև Շահումյանը ենթարկվել է էթնիկ զտումների, և այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք, այն ստատուս-քվոն, որ կա, մի՛ բանի արդյունք է՝ Ղարաբաղի հայությունը ցանկացել է և ցանկանում է պաշտպանել ապրելու իր իրավունքը: Ոչ թե ինչ-որ մեկին ցանկացել է վատություն անել՝ իր տնից զրկել, այլ պաշտպանել է իր ապրելու իրավունքը՝ ոչ մի միլիմետր ավել, ոչ մի միլիմետր պակաս»:

  • Կիսվել: