երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Առաջիկայում Վաղարշակ Հարությունյանը կայցելի Մոսկվա, թեմաներից մեկը կլինի իրավիճակը Սյունիքում ու Գեղարքունիքում. Փաշինյան

Առաջիկայում Վաղարշակ Հարությունյանը կայցելի Մոսկվա, թեմաներից մեկը կլինի իրավիճակը Սյունիքում ու Գեղարքունիքում. Փաշինյան

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը առաջիկայում կայցելի Մոսկվա: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով ՌԴ-ում բանակցությունների օրակարգի մասին՝ նա ասաց, որ թեմաներից մեկը կլինի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին` Հայաստանի Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց. ՛՛Կարծում եմ, որ մենք պետք է որոշ հարցերի պատասխաններ ստանանք: Եւ մենք պետք է շարունակենք խորացնել համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում եւ մեր դաշնակից Ռուսաստանի հետ՛՛:

Նա հավելեց նաեւ, որ ռուսական կողմի միջնորդությամբ անցկացվել են բանակցությունների մի քանի փուլեր:

 

 

  • Կիսվել: